Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ծանրամարտ. Արմեն Գրիգորյանը՝ պատանիների Եվրոպայի չեմպիոն, Ռաֆիկ Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիր

16:40, երեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2017 թ.
Ծանրամարտ. Արմեն Գրիգորյանը՝ պատանիների Եվրոպայի չեմպիոն, Ռաֆիկ Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիր
     Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում ընթացող ծանրամարտի պատանիների Եվրոպայի առաջնության շրջանակներում այսօր մրցահարթակ դուրս եկան 69 կգ քաշային մինչև 17 տարեկան ծանրորդները։ Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էին Արմեն Գրիգորյանը և Ռաֆիկ Հարությունյանը: Արմենը, պոկելով 134 կգ և հրելով 162 կգ, երկամարտում գրանցելով 296 կգ, հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Արծաթե մեդալի արժանացած ռումինացի ծանրորդը նույնպես գրանցեց երկամարտի 296 կգ արդյունք, սակայն պոկում վարժությունում ավելի քիչ էր բարձրացրել, քան Արմենը՝ 127 կգ, ինչի պատճառով կանգնեց պատվո պատվանդանի 2-րդ աստիճանին: Ռաֆիկը, պոկելով 135 կգ և հրելով 160 կգ, երկամարտի 295 կգ արդյունքով նվաճեց բրոնզե մեդալ: Ռաֆիկը պոկում վարժության փոքր ոսկե մեդալ նվաճեց, սակայն վնասվածք ստացավ հրում վարժության 2-րդ մոտեցման ընթացքում և չկարողացավ շարունակել պայքարը:
3387 | 0
Facebook