Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ինչ վիճակում է «Խոսրովի անտառ»-ը հրդեհից հետո. ներկայացրել է Արծվիկ Մինասյանը

17:15, երեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2017 թ.
Ինչ վիճակում է «Խոսրովի անտառ»-ը հրդեհից հետո. ներկայացրել է Արծվիկ Մինասյանը

Այսօր ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հրավիրած մամուլի ասուլիսում անդրադարձել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում տեղի ունեցած հրդեհին` նշելով, որ կաղնուտների մասով գրեթե կորուստ չունենք: «2200 հա վառված տարածքի մեջ կաղնու անտառածածկ տարածքը կազմում է 900 հա: Հիմնական կորուստը գիհու ծառատեսակների մասով է. գիհուտների անվերականգնելի վնաս կա, 200 հա գիհու անտառ է այրվել: Այրված խոտածածկ տարածքները կազմել են 1100 հա, սրանք կվերականգնվեն աշնանային ու գարնանային անձրևների ժամանակ»,-ասել է նախարարը:

Կենդանական աշխարհի մասով էլ նշել է, որ խոշոր կենդանիների կորուստ չի արձանագրվել. «Անկումներ ունենք մորեխների մասով, իսկ սողունների անկումները՝ փոքր քանակությամբ են: Մենք խոշոր կենդանիների որոշակի տեղաշարժ ունենք, բայց նկատվում է վերադարձ իրենց բնակատեղիները»,- տեղեկացրել է Ա. Մինասյանը:

3248 | 0
Facebook