Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 20 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Դասադուլը կտևի այնքան ժամանակ, քանի դեռ հստակ պատասխան և երաշխիքներ չկան». դպրոցի տնօրեն

16:10, երեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2017 թ.
«Դասադուլը կտևի այնքան ժամանակ, քանի դեռ հստակ պատասխան և երաշխիքներ չկան». դպրոցի տնօրեն

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցում այսօր դասադուլ է սկսվել: Դպրոցի ծնողական խորհուրդը պահանջում է «աչք չփակել» դպրոցի անմխիթար վիճակի վրա և անհապաղ միջոցներ ձեռնարկել պայմանները փոքր-ինչ բարելավելու ուղղությամբ:

Դպրոցի տնօրեն Գրիշա Գևորգյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է, որ մոտավորապես 200 աշակերտի համար նախատեսված շենքում 601 աշակերտ են սովորում, ինչը խաթարում է երեխաների կրթության իրավունքը:

«Պետական պաշտոնյաների հետ զրուցելիս` ասում են խնդիրը հասկացել ենք և ջանքուեռանդ չենք խնայի այն լուծելու համար, բայց, արդյունքում, երբ տեսնում ենք, թե ինչ վիճակի ենք հասել, ամբողջը զրոյական է... Ծնողական խորհուրդը քննարկեց, որոշում կայացրեց, որ դասադուլը կտևի այնքան ժամանակ, քանի դեռ հստակ պատասխան և երաշխիքներ չկան՝ հարցը լուծելու ուղղությամբ: Մարդիկ հավատը կորցրել են և շատ ագրեսիվ են տրամադրված...Ճիշտ է պետական աշխատող եմ, բայց ապշած եմ` ինչն է խանագարում` ինչ-որ քայլ անել, որպեսզի այս հարցը լուծվի...Սյլևս հնարավոր չէ, հարցը հրատապ է»,- նշեց տնօրենը:

տեսանյութն՝ «Առաջին լրատվական»-ի
4045 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
ha eli
ha eli 18:32, 26.09.2017
Isk inchn e es erkrum notmayin gone mot.... vor????
Es aravot@ zardnetsiq u arag haskstsaq
vor erkir@ qandel en?????
Isk es erkrum mismit hay mnstsel e der ????
Isk ov chgiti vor es erkrum tsnoxakan komiten @ntrvum e
Dprotskan jhudakan mafyai tsutsumov
Ov chgiti vor tsnoxskan komiten chi kara dues ga
Dprotsakan mafyai tsankutdyuneri shrjanaknerits
Ov chi haskanum vor jhudakan bunt en hasunatsnum varchaprti dem
Varchapet@ piti shat arag vigen sargsmani hardzer@ lutsi....aysinqn sik.tir ani xaytarak dzevov
Hapaxel@ chakatagrakan klini