2020 թ. սեպտեմբերի 1-ից Ուկրաինայի դպրոցներում ուսուցումը կիրականացվի միայն ազգային լեզվով: Սրանում է կայանում «Կրթության մասին» օրենքի ողջ էությունը, որ նախօրեին ստորագրել էր նախագահ Պորոշենկոն:
Անցումային ժամանակաշրջանում 2018-ի սեպտեմբերից ազգային փոքրամասնությունների լեզուները կդասավանդվեն մանկական նախադպրոցական հաստատություններում և ցածր դասարաններում: 5-րդ դասարանից սկսած՝ դասավանդումը թույլատրվելու է բացառապես ուկրաիներենով: Թույլատրվում է մի քանի առարկաների դասավանդումը ԵՄ անդամ հանդիսացող երկրների լեզուներով:
Հարկ է նշել, որ ռուսներն Ուկրաինայի՝ թվաքանակով 2-րդ էթնիկ խումբն են, ովքեր 2001-ի մարդահամարի տվյալներով կազմում են երկրի ողջ բնակչության 17%-ը:
Ռուսաստանն արդեն արձագանքել է այս որոշմանը՝ հայտարարելով, թե դրա նպատակն Ուկրաինայում ապրող միլիոնավոր ռուսների շահերն առավելագույնս նսեմացնելն է: