Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վրաց-ռուսական սահմանին տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս երկուսը վիրավոր են

16:20, երեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2017 թ.
Վրաց-ռուսական սահմանին տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս երկուսը վիրավոր են

Վրաստանի ՆԳՆ սահմանային ոստիկանության մեկ աշխատակից է զոհվել, ևս երկուսը տուժել է վրաց-ռուսական սահմանին տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Այս մասին հայտնում է Novosti Gruzia գործակալությունը:
     Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի պատճառ է գազի բալոնի բռնկումը: Տուժածները տեղափոխվել են Թբիլիսիի հիվանդանոց:
     Հաղորդվում է նաև, որ նրանց վիճակը ծայրահեղ ծանր է: Ոստիկանության հաղորդմամբ՝ դեպքի փաստով քրեական գործ է հարուցվել «անզգուշությամբ առողջությանը վնաս հացնելու» հոդվածով, որի համար տուգանք կամ մինչև 2 տարի ժամկետով ուղղիչ աշխատանքներ են սպառնում:

11582 | 0
Facebook