Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 23 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Երբ երեխաներն ուզում են մուլտֆիլմ դիտել, փնտրում են և իրենց հարազատ լեզվով որևիցե մի բան չեն կարողանում գտնել». Դավիթ Սանասարյան

15:30, երեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2017 թ.
«Երբ երեխաներն ուզում են մուլտֆիլմ դիտել, փնտրում են և իրենց հարազատ լեզվով որևիցե մի բան չեն կարողանում գտնել». Դավիթ Սանասարյան

«Դեմ ենք օտարալեզու դպրոցներին» քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանն այսօր «Դպրոցներում ռուսաց լեզվին նոր կարգավիճակ տրամադրելու մասին հայեցակարգ. հնարավոր ռիսկեր և մտահոգություններ» թեմայով քննարկման ժամանակ, կարծիք հայտնեց, որ դպրոցներում երեխայի մեջ «կախվածի» հոգեբանություն է դաստիարակվում, իսկ բազմաթիվ հեռուստաալիքներ ռուսերեն լեզվով են, և երբ երեխաներն ուզում են մուլտֆիլմ դիտել, փնտրում են և իրենց հարազատ լեզվով որևիցե մի բան չեն կարողանում գտնել: «Այս խնդիրը պետք է դրվի: Օրինակ, եթե ֆիզիկա են անցնում դպրոցում, պետք է նաև լաբորատորիա դրվի, որ երեխան ոչ միայն կարդա, այլև գործնականում հասկանա, թե ինչ է կարդում...Ավելի շատ սովորեցնում են անգիր անել... Եկեք միասին գնանք տեսնենք` ի՞նչ են սովորում Մանկավարժական համալսարանի ուսանողները, դասախոսները ո՞նց են նրանց դաս տալիս: Գրքից ինչ-որ բան են կարդում` երեխեքն էլ թելադրություն են գրում...երբ որ պետք է մտավարժանք անել, քննարկել՝ անգիր են անում: Եթե նրանք կրթություն չեն ստանում, նրանք ո՞նց պետք է կրթություն փոխանցեն, ուղղություն ցույց տան ուսանողներին»,- ասաց Դ. Սանասարյանը` կարծիք հայտնելով, որ պետք է հիմքից փոխել կրթական համակարգը:

2049 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am