Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայ նկարիչներ. Արամ Իսաբեկյան. «Կան մարդիկ, ովքեր իսպառ չունեն արվեստն ընկալելու ունակություն»

20:05, երեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2017 թ.
Հայ նկարիչներ. Արամ Իսաբեկյան. «Կան մարդիկ, ովքեր իսպառ չունեն արվեստն ընկալելու ունակություն»
     Այսօր գեղանկարիչ Արամ Իսաբեկյանի ծննդյան 65-ամյակն է: Նկարիչը ծնվել է 1952-ի սեպտեմբեր 26-ին, Երևանում։ Գեղանկարիչ Էդուարդ Իսաբեկյանի և գեղանկարչուհի Արփենիկ Նալբանդյանի որդին է:
     1982թ-ից նա Հայաստանի նկարիչների միության և ՅՈւՆԵՍԿՈ-ի նկարիչների միջազգային ընկերության անդամ է: 1994թ-ից Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտորն է:
     Արամ Իսաբեկյանը համամիտ չէ, որ այսօր արվեստի հանդեպ ուշադրությունն ու հետաքրքրությունը պակասել է: «Նրանք, ովքեր սիրել են մաքուր երաժշտություն, թատրոն ու նկարչություն, հիմա էլ շարունակում են սիրել: Ոչ թե պակասել է ուշադրությունն արվեստի նկատմամբ, այլ կան մարդիկ, ովքեր իսպառ չունեն արվեստն ընկալելու ունակություն, ովքեր չեն էլ իմանում` ինչ է արվեստը: Նրանց համար արվեստը տարբեր երևույթներ են, որոնք մեզ համար արվեստ չեն, դա գալիս է դաստիարակությունից»,- MAMUL.am-ի հետ զրույցում ասել է Արամ Իսաբեկյանը:
Հայ նկարիչներ. Արամ Իսաբեկյան. «Կան մարդիկ, ովքեր իսպառ չունեն արվեստն ընկալելու ունակություն»
Հայ նկարիչներ. Արամ Իսաբեկյան. «Կան մարդիկ, ովքեր իսպառ չունեն արվեստն ընկալելու ունակություն»
Հայ նկարիչներ. Արամ Իսաբեկյան. «Կան մարդիկ, ովքեր իսպառ չունեն արվեստն ընկալելու ունակություն»
Հայ նկարիչներ. Արամ Իսաբեկյան. «Կան մարդիկ, ովքեր իսպառ չունեն արվեստն ընկալելու ունակություն»
Հայ նկարիչներ. Արամ Իսաբեկյան. «Կան մարդիկ, ովքեր իսպառ չունեն արվեստն ընկալելու ունակություն»
Հայ նկարիչներ. Արամ Իսաբեկյան. «Կան մարդիկ, ովքեր իսպառ չունեն արվեստն ընկալելու ունակություն»

     Նրա ստեղծագործություններից են` «Շեփորով նատյուրմորտ», «Նամակ Ամերիկայից», «Արվեստանոցում», «Նվիրում», «Հորս դիմանկարը», «Երազ» և այլն: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում, Փարիզում, Հալեպում, Կահիրեում, Լոնդոնում։ Գեղանկարչի աշխատանքները գտնվում են տարբեր թանգարաններում ու ցուցասրահներում, ինչպես նաև` բազմաթիվ անհատական հավաքածուներում: Արամ Իսաբեկյանը 1999-ին պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե, 2001թ.` ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալներով։ 2002-ին դարձել է բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ, ակադեմիկոս։ Արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման:
Հայ նկարիչներ. Արամ Իսաբեկյան. «Կան մարդիկ, ովքեր իսպառ չունեն արվեստն ընկալելու ունակություն»
Հայ նկարիչներ. Արամ Իսաբեկյան. «Կան մարդիկ, ովքեր իսպառ չունեն արվեստն ընկալելու ունակություն»
Հայ նկարիչներ. Արամ Իսաբեկյան. «Կան մարդիկ, ովքեր իսպառ չունեն արվեստն ընկալելու ունակություն»
Հայ նկարիչներ. Արամ Իսաբեկյան. «Կան մարդիկ, ովքեր իսպառ չունեն արվեստն ընկալելու ունակություն»
Հայ նկարիչներ. Արամ Իսաբեկյան. «Կան մարդիկ, ովքեր իսպառ չունեն արվեստն ընկալելու ունակություն»
Հայ նկարիչներ. Արամ Իսաբեկյան. «Կան մարդիկ, ովքեր իսպառ չունեն արվեստն ընկալելու ունակություն»
Հայ նկարիչներ. Արամ Իսաբեկյան. «Կան մարդիկ, ովքեր իսպառ չունեն արվեստն ընկալելու ունակություն»
Հայ նկարիչներ. Արամ Իսաբեկյան. «Կան մարդիկ, ովքեր իսպառ չունեն արվեստն ընկալելու ունակություն»
14664 | 0
Facebook