Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Իսրայելը չի կարող փրկել Քուրդիստանին». Էրդողան

15:20, երեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2017 թ.
«Իսրայելը չի կարող փրկել Քուրդիստանին». Էրդողան

Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեն խրախուսող Իսրայելը տնտեսական շրջափակման դեպքում չի կարող աջակցել նրան, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:
     «Ո՞վ է աջակցում հանրաքվեն, ո՞վ է ճանաչում դրա արդյունքները: Միայն Իսրայելը: Եվ ի՞նչ: Կոսովոն ճանաչել են 10-յակ պետություններ, բայց մինչ օրս այն պետություն չի դարձել: Ի՞նչ կտա Իսրայելի ճանաչումը: Կարծո՞ւմ եք՝ հանրաքվե անցկացրիք ու լուծեցիք հարցը: Հենց մենք սկսենք պատժամիջոցներ կիրառել, փակենք նավթային փականը, կգա վերջը: Բոլոր եկամուտները դրանով կվերջանան: Հենց բեռնատարները դադարեն շարժվել Հյուսիսային Իրաքի ուղղությամբ, այնտեղ էլ ուտելու բան չի լինի: Ինչպե՞ս է Իսրայելն ինչ-որ բան մատակարարելու նրանց: Խնդեմ, թող միայն փորձեն»,- հերթական անգամ սպառնացել է Թուրքիայի նախագահը:
     Հիշեցնենք, որ անկախության հանրաքվեն կայացել է երեկ: Ըստ նախնական տվյալների՝ ընտրողների ավելի քան 93%-ն «այո» է ասել անկախությանը: Հանրաքվեի վերջնական արդյունքները կհրապարակվեն հինգշաբթի օրը:

6574 | 6
Facebook