Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Վալերի Օսիպյանը նույնիսկ Սարի թաղում չի եղել». Անդրիաս Ղուկասյան

14:45, երեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2017 թ.
«Վալերի Օսիպյանը նույնիսկ Սարի թաղում չի եղել». Անդրիաս Ղուկասյան
     Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մեկնարկել է Անդրիաս Ղուկասյանի գործով դատավարությունը: Ղուկասյանի պաշտպան Իննեսա Պետրոսյանը դատարանում հայտնել է, որ գործով կան այնպիսի տուժողներ, ովքեր այս գործի հետ առնչություն չունեն: «Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, Վարդան Եղիազարյանը, բժիշկներ՝ Սալվադոր Խչոյանը, Մալինա Մարգարյանը, Դավիթ Տոնոյանը կապ չունեն այս գործի հետ: Ընդհանուր առմամբ, 11 տուժող պետք է հանվի ցանկից»,- ասել է պաշտպանը: Անդրիաս Ղուկասյանը միացել է այս միջնորդությանը: «Մեծաքանակ վկաներ, մեծաքանակ տուժողներ, բայց նրանք որևէ առնչություն չունեն մեղադրանքի հետ, ինձ մեղսագրվող արարքի հետ: Հենց նույն Վալերի Օսիպյանը նույնիսկ Սարի թաղում չի եղել, որ նրան հնարավոր լիներ իբր վնասվածք հասցնել»,- հայտարարել է Անդրիաս Ղուկասյանը: Դատավոր Վարդան Գրիգորյանը մերժել է միջնորդությունը:
3868 | 1
Facebook