Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Իրադարձություններ

Շարունակվում է Անդրիաս Ղուկասյանի գործով դատավարությունը

13:35, երեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2017 թ.
Շարունակվում է Անդրիաս Ղուկասյանի գործով դատավարությունը

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Անդրիաս Ղուկասյանի գործով դատական նիստը։ Նա մեղադրվում է 2016 թվականի հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ։
     Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Անդրիաս Ղուկասյանը 2016 թվականի հուլիսի 29-ին Երևանում զանգվածային անկարգություններ է կազմակերպել, ինչպես նաև փորձել է միանալ 2016 թվականի հուլիսի 17-ին Երևանի Խորենացի փողոցի 158 հասցեում տեղակայված՝ Հայաստանի ոստիկանության Երևանի վարչության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները և տրանսպորտային միջոցները զավթած, ոստիկաններ և բուժաշխատակիցներ պատանդ վերցրած կազմակերպված, զինված խմբին, զինվել, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրել, պահել և խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:

Շարունակվում է Անդրիաս Ղուկասյանի գործով դատավարությունը
927 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am