Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հայաստանում չկա ռուսաց լեզվի խորացված ուսուցման հանրային պահանջ». Աշոտ Բլեյան

13:20, երեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2017 թ.
«Հայաստանում չկա ռուսաց լեզվի խորացված ուսուցման հանրային պահանջ». Աշոտ Բլեյան
     «Ի՞նչ բան է դպրոցներում խորացված ուսուցումը և ո՞վ է դա որոշում»,- «Դպրոցներում ռուսաց լեզվին` նոր կարգավիճակ տրամադրելու մասին հայեցակարգ. հնարավոր ռիսկեր և մտահոգություններ» թեմայով քննարկման ժամանակ ասաց Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը: Նա մտահոգություն հայտնեց, որ այսօր հայաստանյան դպրոցները զրկված են ընտրելու հնարավորությունից, այդ թվում օտար լեզու:
     «Պետք է ստեղծենք միջավայր ու եթե տեսնենք, որ ռուսերենի պահանջը մեծ է, թող այդպես լինի: Բայց մեր դեպքում մենք տեսանք, որ ռուսերենը հայտնվեց օտար լեզուներից նախավերջին տեղում»: Աշոտ Բլեյանի խոսքով` իրենց հանրակրթարանում անգլերենը, ֆրանսերենը, իսպաներենը շատ ավելի մեծ քանակով են ընտրել սովորողները: Այդ դեպքում ինչո՞ւ ռուսերենի հարցը դարձավ հանրային քննարկման առարկա: Հանրությո՞ւնն է պահանջում, չկա նման հանրային պահանջ»,- նշեց բանախոսը:
4832 | 4
Facebook