Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆիլիպիններում նախագահի նստավայրի մոտ սպանել են նրա թիկնապահին

12:30, երեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2017 թ.
Ֆիլիպիններում նախագահի նստավայրի մոտ սպանել են նրա թիկնապահին

Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում Մալաքանանգ այգում երկրի նախագահ Ռոդրիգո Դուտերտեի նստավայրի մոտ անհայտ անձը կրակ է բացել և սպանել նախագահի թիկնապահներից մեկին:
     Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Ֆիլիպինների նախագահի անվտանգության ծառայությանը: Զոհված թիկնապահը հրազենային վնասված է ստացել որովայնի հատվածում և տեղում մահացել:
     Հաղորդվում է, որ այդ պահին երկրի ղեկավարը նստավայրում չի եղել: Դուտերտեի գրասենյակում հայտնել են, որ դեպքը հանգամանքներն ու պատճառները հետաքննվում են:

10347 | 0
Facebook