Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Շիրակի պետական համալսարանի ռեկտորն ավելի լավ բան չմտածելով՝ որոշել էր պատժել մեզ». Գագիկ Համբարյան

12:20, երեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2017 թ.
«Շիրակի պետական համալսարանի ռեկտորն ավելի լավ բան չմտածելով՝ որոշել էր պատժել մեզ». Գագիկ Համբարյան

ՇՊՀ-ի Պատմության և փիլիսոփայության ամբիոնի պատասխանը գիտխորհրդին
     ՇՊՀ-ի Պատմության և փիլիսոփայության ամբիոնի վարիչ Հովհաննես Խորիկյանի և դասախոս Գագիկ Համբարյանի կողից նախագահին և վարչապետին ուղղված բաց նամակից հետո ՇՊՀ-ի ռեկտոր Սահակ Մինասյանը ավելի լավ բան չմտածելով որոշել էր պատժել մեզ և իր արտահերթ հրավիրված գիտխորհրդի ժամանակ պահանջել է անվստահություն հայտնել Հ. Խորիկյանին... Ամենածիծաղելին այն է, որ ամբիոնի հետ բացարձակ ոչ մի կապ չունեցողները սկսել են անկապ և անտրամաբանանական ելույթներ ունենալ՝ մտահոգություն հայտնելով մեր ամբիոնի բարոյահոգեբանական վիճակով... Կոնկրետ, Հ. Խորիկյանի հետ առնչվող մարդիկ՝ երկու պրոռեկտորները և մեր բաժնի ուսանողներից մեկը չեն պաշտպանել ռեկտորի տեսակետը... Սա այն մարդիկ են, ովքեր կոնկրետ աշխատում են և առնչվում են Հ. Խորիկյանի հետ...
     Այլ հարց է, թե ՇՊՀ գիտխորհուրդը, որը Ս. Մինասյանի բազմաթիվ անօրինական որոշումների ընդունման մեղսակիցն է, արդյոք լիազորություններ ուներ այսպիսի որոշում ընդունելու, ինչ որ «գաստրոլյորի» ցուցմունքով, ով ոչ մի կապ չունի մեր ամբիոնի հետ այդպիսի որոշումներ ընդունել... Պատասխանեմ, ըստ մեր ԲՈՒՀ-ի կանոնադրության գիտխորհուրդը իրավասու չէ այդպիսի որոշում ընդունել... Հետաքրքիր է, պարոն ռեկտորը և նրան սպասարկողները արդյոք գոնե մեկ անգամ կարդացել են ԲՈՒՀ-ի կանոնադրությունը կամ ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը... Եթե կարդային, այսպիսի ջղաձիգ և հիմար որոշում չէին ընդունի և չէին հայտնվի ծիծաղելի վիճակում...
     Բացարձակ մտադրություն չունենալով շեղվել մեր օրակարգից մեզ պարտադրված ԿԵՂԾ օրակարգ մտցնելու ռեկտորի համապատասխան մարդկանց իջեցված պատվերից խուսափելով, ընդամենը կհարպարակեմ մեր ամբիոնի դասախոսների ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ-պատասխանը պատմության և փիլիսոփայության ամբիոնի բարոյահոգեբանական մթնոլորտի մասին շատ «անհանգստացողներին»... Ամոթ է, փորձեցիք Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ, բայց դարձաք ռեկտոր Մինասյանի հերթական ջղաձգման և անգրագիտության զոհը...
     Հ. Գ. Գիտխորհրդի կազմը մեծ մտահոգություն է առաջացնում..
     Բայց գիտխորհրդի ԲՈԼՈՐ ընդունված որոշումների պատասխանատուն ռեկտորն է...

7305 | 7
Facebook