Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանի համապատասխան կառույցներն օտար լեզուների չեն տիրապետում. Լապշինի նոր գրառումը

12:00, երեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2017 թ.
Ադրբեջանի համապատասխան կառույցներն օտար լեզուների չեն տիրապետում. Լապշինի նոր գրառումը
     Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը հերթական գրառումն է արել իր բլոգում: Նա պատմել է, որ ադրբեջանական «սև ցուցակը» համալրվել է ևս մեկ արժանի մարդու անունով:
     «Անցած ձմեռ քայլում էինք լատվիական Դաուգավպիլս քաղաքով Սաշա Ալիմովի հետ՝ ճանապարհորդ, Travelblog.lv կայքի հիմնադիր և պարզապես հիանալի մարդ: Վերջերս նա այցելել էր Լեռնային Ղարաբաղ և անմիջապես հայտնվել Բաքվի «սև ցուցակում» 17 համարի ներքո: Ի դեպ, ցուցակում միայն ռուսախոս բլոգերներ են, չկան լրագրողներ, ովքեր գրում են անգլերեն կամ այլ լեզվով: Կարծում եմ՝ դա բացատրվում է Ադրբեջանի համապատասխան կառույցներում օտար լեզուների թույլ իմացությամբ: CNN-ի լրագրողի տեքստը հասկանալու համար պետք է պրոֆեսոր լինես: Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են գրում ադրբեջանցիները՝ "...visited TO occupied territories", այն դեպքում, երբ գրագետ կլիներ գրել առանց "to"-ի»,- գրել է Լապշինը:
     Իր գրառման մեջ բլոգերը նշել է նաև, որ անհասկանալի է, թե ինչու է իր անունը մինչ այժմ գրված ցուցակում 23 համարի ներքո: Բացի այդ, ցուցակում նշված է, որ նա ունի Կանադայի քաղաքացիություն:
     «Եվ երկրորդ, ինչո՞ւ է Ադրբեջանն ինձ կանադական քաղաքացիություն շնորհել: Ես, իհարկե, դեմ չեմ, սակայն արդյո՞ք Կանադան համաձայն է»,- նշել է Լապշինը:
     Գրառման վերջում բլոգերը հարց է ուղղում՝ արդյո՞ք պետք է իր անունը հեռացվի ցուցակից, եթե արդեն դատվել է Արցախ այցելելու համար:
5727 | 4
Facebook