Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ՀՀ կրթության և գիտության գործող նախարարը ճշտախոս չէ, նույնիսկ «կրուտիտ»-ի վարպետ չէ». Անահիտ Բախշյան

11:45, երեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2017 թ.
«ՀՀ կրթության և գիտության գործող նախարարը ճշտախոս չէ, նույնիսկ «կրուտիտ»-ի վարպետ չէ». Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հաղորդագրություն է տարածել՝ կոչ անելով դեմ քվեարկել «Հանրակրթական ուսումնական հաստատություններում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգին»։
    
     Ժողովո՜ւրդ, ԿԳ նախարարի հետ կապված հերթական գույժը


     «Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք» -ում դրված է նաև «Հանրակրթական ուսումնական հաստատություններում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգ»-ը, փաստաթղթի տեսակը գրված է՝ «Արձանագրային որոշում» և կողքը՝ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ: Պարզվում է այդ կայքում դրված նախագծերի մասին վերաբերունքը քվեարկությամբ է որոշվում: Առայժմ այնտեղ 81 կողմ՝ 57% և 61 դեմ՝ 43% է, պետք է այս քննարկմամբ արտահայտենք մեր ԴԵՄ ԵՄ-ը: Անցնենք գործի, սիրելիներ:

Այս փաստի հետ կապված չեմ կարող գնահատական չտալ ԿԳ նախարարի նամարդությանը, որովհետև թեմայի շուրջ այդքան խոսեց ու ոչ մի անգամ չասաց, որ ՌՈՒՍԱՑ ԼԵԶՎԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ 11.09-29.09 2017թ, քվեարկության է դրված «Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք»-ում, որպեսզի հետո հասարակությանն, իր կարճ խելքով, փաստի առաջ կանգնեցնի՞:

Այս մարդը վերջին մեկ ամսվա ընթացքում ամբողջությամբ բացահայտեց իր մարդկային էությունը: Ինքը, որպես կրթության նախարար ոլորտի շահերի պաշտպանը չէ՛, ում շահերն ասես պաշտպանում է, բացի կրթությունից, խոսելիս երբեմն այնպիսի վրիպումներ է թույլ տալիս, որ կասկածում եմ, թե ինքը կարդացել է ոլորտը կարգավորող իրավական փաստաթղթերը: Օրինակ՝ սեպտեմբերի 22-ի իր մեկտարյա գործունեությունն ամփոփող ասուլիսում ասել է. «Նա շեշտեց, որ մեկ գլխագրի ներքո է Ազգային ժողով մտնելու հայեցակարգը՝ Օտար լեզուների հայեցակարգ»: (http://www.aravot.am/2017/09/22/909091/ ) Այս նախարարը, կարծես իրարից չի տարբերում արձանագրային որոշումն ու օրենքը, որ այս փաստաթուղթն ընդունող մարմինն ԱԺ-ն չի կարող լինել: Տպավորություն ունեմ, որ իր ներկայացրած տխրահռչակ հայեցակարգին մեծ կարևորություն տալու համար կարող էր նաև ԱԺ-ի անունը տալ: Հիմա գանք ամսի 22-ի ասուլիսի ժամանակ հայտարարած ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ-ին, որը չկա՛, հասկանու՞մ եք՝ չկա՛: Նախարարը ճշտախոս չի, չեմ ուզում այլ բառով բնութագրել իրեն, իրեն թվում է, թե օրեկան տարբեր հայեցակարգերի անուններ տալով իրեն հաջողվում է հասարակությանը մոլորեցնել ու իր տերերին հաճոյանալու համար, զուգահեռ, սուս ու փուս քվեարկություն իրականացնել ու իր կարծիքով, իրավիճակից չոր դուրս գա՞լ:
     ՀՀ կրթության և գիտության գործող նախարարը ճշտախոս չէ, նույնիսկ «կրուտիտի» վարպետ չէ:


     Անահիտ Բախշյան
     Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ

3918 | 0
Facebook