Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հորդանան գետի ափին պաղեստինցին 3 իսրայելցու է սպանել

14:35, երեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2017 թ.
Հորդանան գետի ափին պաղեստինցին 3 իսրայելցու է սպանել
     Հորդանան գետի արևմտյան ափին հրեական բնակավայրերից մեկում պաղեստինցին կրակ է բացել Իսրայելի անվտանգության ուժերի ուղղությամբ: Այս մասին հայտնում է սահմանային ոստիկանությունը:
     Դեպքի հետևանքով 3 իսրայելցի է զոհվել, ևս մեկը վիրավոր է: Հարձակում գործած անձն սպանվել է փոխհրաձգության ընթացքում, հաղորդում է Haaretz պարբերականը:
     Ոստիկանության տեղեկություններով՝ հարձակում գործած անձը փորձել է պաղեստինցի աշխատավորների հետ անցնել Հար-Ադար բնակավայր, սակայն կասկածներ է առաջացրել ոստիկանության մոտ:
     «Նա հանեց զենքն ու կրակ բացեց տեղի անվտանգության ուժերի ուղղությամբ: Հարձակման հետևանքում 3 իսրայելցի սպանվեց, մեկը վիրավոր է»,- ասվում է իրավապահների հայտարարության մեջ:
11165 | 0
Facebook