Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 13 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

«Նոր հրթիռը ֆեյք է». ԱՄՆ-ն՝ Իրանին

11:30, երեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2017 թ.
«Նոր հրթիռը ֆեյք է». ԱՄՆ-ն՝ Իրանին
     Իրանը սեպտեմբերի 22-ին նոր բալիստիկ հրթիռի փորձարկում չի իրականացրել: Իրանական հեռուստաընկերության կողմից տարածած տեսագրությունը ֆեյք է: Այս մասին գրում է Fox News հեռուստաալիքը՝ հղում անելով անանուն աղբյուրներին:
     ԶԼՄ-ների տեղեկություններով՝ այդ տեսագրությունն արվել է 2017թ. հունվարին, իսկ այդ ժամանակ հրթիռն անհաջող է արձակվել, մեկնարկից անմիջապես հետո այն պայթել է օդում:
     Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին Թեհրանը ռազմական շքերթի ընթացքում նոր բալիստիկ հրթիռ է ներկայացրել: Khorramshahr անվամբ հրթիռի ցուցադրմանը ներկա է եղել Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Ավելի վաղ Իրանի նախագահը հայտարարել էր, որ երկիրը մտադիր է հզորացնել հրթիռային համակարգերի հնարավորութունը: «Դուր գալիս է դա, թե ոչ, մենք պետք է հզորացնենք մեր ռազմական ներուժը, դա անհրաժեշտ է զսպման նպատակով»,- ասել էր Ռոհանին:
4366 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am