Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Նա հիմքն է դրել մեր ազգային երաժշտական կուլտուրային. այսօր Կոմիտաս Վարդապետի ծննդյան օրն է

12:05, երեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2017 թ.
Նա հիմքն է դրել մեր ազգային երաժշտական կուլտուրային. այսօր Կոմիտաս Վարդապետի ծննդյան օրն է
     Այսօր հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ Կոմիտասի` Սողոմոն Սողոմոնյանի ծննդյան օրն է:
     Ոչ մի երաժիշտ այնքան զորեղ ազդեցություն չի գործել հայ ստեղծագործական կյանքի վրա, որքան Կոմիտասը:
     Նա համարվում է ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիրը։ Հայտնի է որպես երաժշտական էթնոգրաֆիայի ռահվիրաներից մեկը:
     «Կոմիտասը մեր ժողովրդի հպարտությունն է, նրա գործը՝ մեր ազգային անսպառ հարստությունը... Նա հայտնագործել է մեր ազգային երգը, հայկական երաժշտությունը, ազգային մելոսը՝ ինքնուրույն և անաղարտ։ Նա հիմքն է դրել ազգային երաժշտական կուլտուրային... Կոմիտասը հայ երգով լույս աշխարհ հանեց դարերի խավարի մեջ կեղեքված ժողովրդի խուլ բողոքն ու ցասումը բռնության, ստրկության դեմ. նրա խեղդված վիշտը, իրավազուրկ կյանքը և պայծառ ապագայի հանդեպ տածած հավատը»,- այսպես է նրան բնորոշել Ավետիք Իսահակյանը։
     Երկար ժամանակ ընդունված էր կարծել, որ Կոմիտասը երկու տասնամյակ տառապում էր հոգեկան խանգարվածությամբ, որն էլ, ի վերջո, դարձել էր նրա մահվան պատճառը փարիզյան հոգեբուժարանում: Սակայն 1991 թվականին պաշտոնական այս վարկածը կասկածի տակ դրվեց: «Կոմիտաս. հանճարը խելագարների աշխարհում» ֆիլմում լույս է սփռվում Կոմիտասի հիվանդության և մահվան թաքնված հանգամանքների վրա:
1150 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am