Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Իրադարձություններ

«Մենք 15 տարեկան երիտասարդ ենք». «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը կհյուրընկալի 20 երկրից ժամանած 250 մասնակիցների

13:05, երեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2017 թ.
«Մենք 15 տարեկան երիտասարդ ենք». «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը կհյուրընկալի 20 երկրից ժամանած 250 մասնակիցների

«ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնն այս տարի կկայանա հոկտեմբերի 1-8-ը: 15-րդ «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը կրում է «We are15 years young» «Մենք 15 տարեկան երիտասարդ ենք» խորագիրը:
     Այս տարի «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը կհյուրընկալի 20 երկրից ժամանած 250 մասնակիցների և հյուրերի, նրանց թվում հեղինակավոր արվեստագետների, արտմենեջերների, միջազգային փառատոնի նախագահների Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Բրազիլիայից, Իտալիայից, Բուլղարիայից, Շվեդիայից, Լեհաստանից, Իսրայելից, Գերմանիայից, Հունաստանից, Ղազախստանից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից և այլ երկրներից:
     Երևանյան 12 բեմահարթակներում կցուցադրվի ավելի քան 50 ներկայացում:
     Թատերասերները հնարավորություն կունենան դիտելու դրամատիկական, երաժշտական, պարային, մոնոներկայացումներ, մուլտիմեդիային, տիկնիկային, ֆիզիկական, շարժման, կրկեսային, մանկական, ինչպես նաև բացօթյա ներկայացումներ:
     Փառատոնի հյուրերը կանցկացնեն վարպետության դասընթացներ:
     Փառատոնի նշանավոր ներկայացումներից են «Չի Տուլա Լիմնիոս» թատրոնի «Տեմպուս ֆուգիտ» (Գերմանիա), «Կանդոկո» թատրոնի «Դու և Ես Գիտենք» (Մեծ Բրիտանիա) ներկայացումները:
     Երևանյան թատրոններից «ՀԱՅ ՖԵՍՏ»-ի հիմնական ծրագրում հանդես կգան Հ. Թումանյանի անվան տիկնիկային, Կամերային, «Փոքր» և «Միհր» թատրոնները:
     Փառատոնը կբացվի Սուխումիի դրամատիկ թատրոնի «Յակիշ և Պուպչե» (Վրաստան) ներկայացումով՝ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում:
     Նշենք, որ արտասահմանյան ներկայացումների մուտքը կլինի ազատ:
     «ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնն առաջին անգամ կայացել է 2003-ին: Փառատոնի նախագահն է Արթուր Ղուկասյանը: 2006 թվականից «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը գլխավոր թատերական փառատոնն է նախկին ԽՍՀՄ տարածքում` բացառությամբ Մոսկվայի:

946 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am