Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրաքյան Քուրդիստանը հայտարարել է անկախության մասին. քվեարկության արդյունքները

10:40, երեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2017 թ.
Իրաքյան Քուրդիստանը հայտարարել է անկախության մասին. քվեարկության արդյունքները
     Իրաքյան Քուրդիստանում երեկ անցկացված անկախության հանրաքվեի մասնակիցների ավելի քան 93%-ը կողմ է քվերակել տարածաշրջանի անկախությանը: Այս մասին են վկայում հաշվարկի տվյալները, փոխանցում է RIA Novosti-ն:
     Ընտրական հանձնաժողովի ղեկավարը հայտնել է, որ անկախությանը դեմ է քվեարկել ընտրողների 6,71%-ը: Նա նաև նշել է, որ արդյունքները կարող են փոխվել, քանի որ հաշվարկները շարունակվում են:
     Պաշտոնական տվյալները կհրապարակվեն հինգշաբթի օրը: Վերջին տվյալների համաձայն՝ հանրաքվեին մասնակցել է մոտ 3,3 միլիոն մարդ: Քվեարկության իրավունք է ունեցել 5,2 միլիոն մարդ: Քվեարկությանը կարող էին մասնակցել Իրաքի բոլոր քաղաքացիները:
     Նշենք, որ հանրաքվեին դեմ էր հանդես եկել ոչ միայն պաշտոնական Բաղդադն, այլ նաև Իրաքյան Քուրդիստանի հարևանները, ինչպես նաև ԱՄՆ-ն և ՄԱԿ-ը:
     Իրանն ու Թուրքիան իրենց հերթին զորավարժություններ էին սկսել տարածաշրջանի սահմանին, բացի այդ, Իրանը հայտարարել էր Քուրդիստանի հետ ավիահաղորդակցությունը դադարեցնելու մասին:
7054 | 0
Facebook