Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

«Ելք»-ում արշալույսները լիովին խաղաղ չեն. ողջ գիշեր «տղերքը» նստել-բանակցել են, բայց ընդհանուր հայտարարի չեն եկել. «Իրատես»

10:00, երեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2017 թ.
«Ելք»-ում արշալույսները լիովին խաղաղ չեն. ողջ գիշեր «տղերքը» նստել-բանակցել են, բայց ընդհանուր հայտարարի չեն եկել. «Իրատես»

«Ասում են, թե Անկախության տոնի առթիվ ՊՆ-ում կազմակերպված հրավերքին Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել: Արամ Սարգսյանն ու Էդմոն Մարուքյանը ներկա են եղել, ինչն էլ քաղաքական շրջանակներին «հեռուն» գնացող եզրակացությունների առիթ է տվել:

Ասում են՝ նաև այնքան էլ չի համապատասխանում իրականությանն այն պնդումը, թե «Ելք»-ում արշալույսները լիովին խաղաղ են: Ճիշտ է, «Ելքը» միասնական հանդես եկավ ԵՏՄ-ից դուրս գալու հայտարարությամբ, սակայն դրանից առաջ մի ողջ գիշեր «տղերքը» նստել-բանակցել են, Նիկոլն առաջարկել է ստեղծել «Ելք» կուսակցություն, Էդմոն Մարուքյանը կտրականապես չի համաձայնել: Արամ Սարգսյանը՝ նույնպես:

Ընդ որում, թիմի ներսում, 2018-ին ընդառաջ, որոշակի տարընթերցումներ կան նաև հետագա՝ փողոցային, թե «անփողոց» պայքարի մասով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

6169 | 1
Facebook