Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 23 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Թերթերի տեսություն

Ամատունի Վիրաբյանն իր բարեկամներին պաշտոնների է նշանակում. «ՀԺ»

09:45, երեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2017 թ.
Ամատունի Վիրաբյանն իր բարեկամներին պաշտոնների է նշանակում. «ՀԺ»

«Մեր տեղեկություններով, Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը տարբեր ժամանակներում իր բարեկամներին իր ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ներում պաշտոնների է նշանակել: Օրինակ՝ եղբոր որդուն Հայկ Վիրաբյանին, նշանակել է Ստեփանավանի արխիվի տնօրեն, մյուս ազգականին՝ Իսահակ Վիրաբյանին էլ այլ աշխատանքի է նշանակել՝ կրկին արխիվում:

«Հայկը գիտությունների թեկնածու է, արխիվին քաջ ծանոթ է, արխիվային մասնագիտություն է ստացել: Եղբորս տղան, որ գիտությունների թեկնածու է իրավունք չունի՞ աշխատել»,- մեր զրուցում ասաց Ամատունի Վիրաբյանը: Հարցին՝ Իսահակ Վիրաբյա՞նը որտեղ է աշխատանքի անցել, Ամատունի Վիրաբյանն ասաց, որ Իսահակ Վիրաբյանը Երևանում է աշխատում: «Կրթություն ունի, պատմության ֆակուլտեն է ավարտել, նշանակել եմ, հիմա ի՞նչ անենք: Օրենքը չի արգելում, ՊՈԱԿ-ներում օրենքը չի արգելում: Հայկը 2004-2005 թվականներին է ընդունվել, Իսահակը՝ բանակից երբ եկավ, մոտ 2 տարի է: Օրենքը ես շատ լավ գիտեմ, օրենքը չի արգելում, երկուսն էլ նորմալ աշխատող են, երկուսն էլ կրթված են»,- պարզաբանեց Ամատունի Վիրաբյանը:

Հարցին՝ եթե թերացում ունենան, արդյո՞ք նրա չի կաշկանդի բարեկամական կապը, Հայաստանի ազգային արխիվի տնօրենը պատասխանեց. «Չէ, չէ: Ես ուրիշ ազգական էլ եմ ունեցել, լավ չի աշխատել միանգամից աշխատանքից ազատել եմ: Դա էլ է եղել: Եթե շատ մանրամասներ անհրաժեշտ է, ասեք: Իմ եղբայրը՝ Կարեն Վիրաբյանը, աշխատում էր արխիվում, ես իրեն աշխատանքից ազատեցի: Մոտ 5 տարի առաջ ազատեցի աշխատանքից, ի՞նչ կա դրա մեջ: Մասնագիտական է, ինձ տեսել են, սիրել են արխիվը, աշխատել են: Առավել ևս, որ անմիջապես իմ ենթակայությամբ չեն աշխատում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

2704 | 3
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
ombudsman
ombudsman 14:01, 26.09.2017
փաստորեն Սամվել բաբայանի նկատմամբ քր. գորց չեք կարողանում հարուցել ապացույցների բացակայության պաչհառով. բայց ամեն դեպքում ուզում եք նրանից ազատվել.. դիմում եք շանտաժի, կամ ուժի..սրիկա իշխանություն եք, ինքներդ էլ չգիտեք թե ինչ եք անում կամ ուզում..
ha eli
ha eli 14:16, 26.09.2017
Achqis qo vra el e kgbn hhkerayin hardzakum gortsum
Vor sxal tex es @nkel
ha eli
ha eli 14:18, 26.09.2017
Pastoren bolors enq kgbi hskoxutsyan tak
Es eiq uzum ay jhud ***i txerq