Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ամատունի Վիրաբյանն իր բարեկամներին պաշտոնների է նշանակում. «ՀԺ»

09:45, երեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2017 թ.
Ամատունի Վիրաբյանն իր բարեկամներին պաշտոնների է նշանակում. «ՀԺ»

«Մեր տեղեկություններով, Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը տարբեր ժամանակներում իր բարեկամներին իր ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ներում պաշտոնների է նշանակել: Օրինակ՝ եղբոր որդուն Հայկ Վիրաբյանին, նշանակել է Ստեփանավանի արխիվի տնօրեն, մյուս ազգականին՝ Իսահակ Վիրաբյանին էլ այլ աշխատանքի է նշանակել՝ կրկին արխիվում:

«Հայկը գիտությունների թեկնածու է, արխիվին քաջ ծանոթ է, արխիվային մասնագիտություն է ստացել: Եղբորս տղան, որ գիտությունների թեկնածու է իրավունք չունի՞ աշխատել»,- մեր զրուցում ասաց Ամատունի Վիրաբյանը: Հարցին՝ Իսահակ Վիրաբյա՞նը որտեղ է աշխատանքի անցել, Ամատունի Վիրաբյանն ասաց, որ Իսահակ Վիրաբյանը Երևանում է աշխատում: «Կրթություն ունի, պատմության ֆակուլտեն է ավարտել, նշանակել եմ, հիմա ի՞նչ անենք: Օրենքը չի արգելում, ՊՈԱԿ-ներում օրենքը չի արգելում: Հայկը 2004-2005 թվականներին է ընդունվել, Իսահակը՝ բանակից երբ եկավ, մոտ 2 տարի է: Օրենքը ես շատ լավ գիտեմ, օրենքը չի արգելում, երկուսն էլ նորմալ աշխատող են, երկուսն էլ կրթված են»,- պարզաբանեց Ամատունի Վիրաբյանը:

Հարցին՝ եթե թերացում ունենան, արդյո՞ք նրա չի կաշկանդի բարեկամական կապը, Հայաստանի ազգային արխիվի տնօրենը պատասխանեց. «Չէ, չէ: Ես ուրիշ ազգական էլ եմ ունեցել, լավ չի աշխատել միանգամից աշխատանքից ազատել եմ: Դա էլ է եղել: Եթե շատ մանրամասներ անհրաժեշտ է, ասեք: Իմ եղբայրը՝ Կարեն Վիրաբյանը, աշխատում էր արխիվում, ես իրեն աշխատանքից ազատեցի: Մոտ 5 տարի առաջ ազատեցի աշխատանքից, ի՞նչ կա դրա մեջ: Մասնագիտական է, ինձ տեսել են, սիրել են արխիվը, աշխատել են: Առավել ևս, որ անմիջապես իմ ենթակայությամբ չեն աշխատում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

4844 | 3
Facebook