Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Շիրակի պետական համալսարանի ոչնչացված գրադարանի գրքերը. ռեկտորը որպես մակուլատուրա է հանձնել 15 տոննա գիրք». Գագիկ Համբարյան

23:50, երկուշաբթի, 25 սեպտեմբերի, 2017 թ.
«Շիրակի պետական համալսարանի ոչնչացված գրադարանի գրքերը. ռեկտորը որպես մակուլատուրա է հանձնել 15 տոննա գիրք». Գագիկ Համբարյան

Բարձրագույն կրթության հետ բացարձակ կապ չունեցող ռեկտոր Սահակ Մինասյանի գրչի մի հարվածով ոչնչացվեց նաև Շիրակի պետական համալսարանի գրադարանը... Պարզվում է, ըստ Մինասյանի՝ գրքերը հին էին և ենթակա են որպես մակուլատուրա հանձնելուն...

Ինչ «միամիտ» ազգ ենք: Մատենադարան ենք պահում: Սահակ Մինասյանին տնօրեն տվեք, երկու օրում կոչնչացնի...
     ՀՀ ԿԳ նախարարությունը կարո՞ղ է Հայաստանում գեթ մեկ բուհի օրինակ բերել, որը չունի գրադարան, բացի Շիրակի Պետական համալսարանից...
     Սա հանցագործություն է:
     Հ.Գ. Շիրակի Պետական Համալսարանի գրադարանից ռեկտոր Սահակ Մինասյանը դուրս է բերել և որպես մակուլատուրա է հանձնել 15 տոննա գիրք: Իսկ մնացած գրքերը բաժանվել են ում պատահի...

6361 | 1
Facebook