«Մարսել»-ի երկրպագու Քամիլ Զաուրան գոլի հեղինակ է դարձել Ֆրանսիայի առաջնության 7-րդ տուրի՝ «Թուլուզ»-ի դեմ հանդիպման ընթացքում։ Հանդիպման մեկնարկից առաջ նա բարեգործական ակցիայի էր մասնակցում և նրան էր վստահված գնդակի առաջին հարվածը։ Երկրպագուն, սակայն, որոշել է անցում կատարել և գրավել մրցակցի դարպասը։