Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուղիղ եթերում սև մամբան կծել է բլոգերին. վերջինը հիվանդանոցում մահացել է

00:05, երեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2017 թ.
Ուղիղ եթերում սև մամբան կծել է բլոգերին. վերջինը հիվանդանոցում մահացել է

Ռուս բլոգեր Արսլան Վալեևն, ով հայտնի է էկզոտիկ կենդանիների և վայրի կատվազգիների մասին իր վարած սոցէջով և տեսաալիքով, ուղիղ եթերում դարձել է խիստ թունավոր օձի՝ սև մամբայի կծոցի զոհ:

Սեպտեմբերի 23-ին նա միացրել է ուղիղ միացումն ու, սովորականի պես, բացել տեռարիումն ու այնտեղից հանել իր տանը պահվող օձին: Սակայն մի պահ Արսլանը կորցրել է զգոնությունն ու թույլ է տվել, որ օձը կծի: Լինելով սողունների հարցերով մասնագետ, նա հասկացել է, որ թույնը գործում է շատ արագ ու դիմել է իր հետևորդներին՝ խնդրելով զանգել շտապօգնություն ու իր նախկին կնոջը՝ Կատյային, որ վերջին անգամ նրան տեսնի: Այնուհետև դուրս է եկել տնից՝ սպասելով բժիշկների ժամանմանը: Հետևորդները կատարել են նրա խնդրանքը, Արսլանին ծայրահեղ ծանր վիճակում տեղափել են հիվանդանոց, սակայն այսօր կեսօրին նա մահացել է:

Երկու տարի առաջ նրան կծել է նաև արքայական կոբրան: ՌԳԱ Կենդանաբանական ինստիտուտի աշխատակցի խոսքերով՝ թույնն օրգանիզմում կուտակվելու հատկություն ունի, ուստի երկրորդ ու հաջորդ կծոցներն օրգանիզմն առավել ծանր է տանում:
     Ուղիղ միացման տեսանյութը յութուբյան տեսադարանից արդեն հեռացվել է, մնացել է մի քանի կայքերում պահպանված այս հատվածը:

Ուղիղ եթերում սև մամբան կծել է բլոգերին. վերջինը հիվանդանոցում մահացել է
60332 | 0
Facebook