Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ծանրամարտ. Գևորգ Ղահրամանյանը՝ պատանիների Եվրոպայի չեմպիոն

20:50, երկուշաբթի, 25 սեպտեմբերի, 2017 թ.
Ծանրամարտ. Գևորգ Ղահրամանյանը՝ պատանիների Եվրոպայի չեմպիոն

Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում մեկնարկած ծանրամարտի պատանիների Եվրոպայի առաջնության շրջանակներում այսօր մրցահարթակ դուրս եկան 69 կգ քաշային մինչև 15 տարեկան ծանրորդները։ Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Գևորգ Ղահրամանյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Գևորգը, պոկելով 105 կգ և հրելով 133 կգ, երկամարտում գրանցեց 238 կգ արդյունք:

Այս քաշային կարգում արծաթե մեդալ նվաճեց Թուրքիայի ներկայացուցիչ Ռամազան Զեյդանլի՝ երկամարտի 237 կգ արդյունքով։ Բրոնզե մեդալ նվաճեց Սլովակիան ներկայացնող Սեբաստիան Սաբալասը՝ երկամարտի 235 կգ արդյունքով։

Ծանրամարտ. Գևորգ Ղահրամանյանը՝ պատանիների Եվրոպայի չեմպիոն
Ծանրամարտ. Գևորգ Ղահրամանյանը՝ պատանիների Եվրոպայի չեմպիոն
5007 | 0
Facebook