Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մայրաքաղաքի կենտրոնում ջրամատակարարումը 14 ժամով կդադարեցվի

19:05, երկուշաբթի, 25 սեպտեմբերի, 2017 թ.
Մայրաքաղաքի կենտրոնում ջրամատակարարումը 14 ժամով կդադարեցվի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին սպասվող ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին.

Վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված` ս.թ. սեպտեմբերի 26-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի՝ Բայրոնի փողոցի, Մոսկովյան փող. 23-ից-37, Սայաթ-Նովա պող. 1, 3, 5, Թումանյան փող. 33-ից-40, Սարյան փող. 1, Մաշտոցի պող. 37 համարների, Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ջրամատակարարումը:

Պլանային աշխատանքներով պայմանավորված` ս.թ. սեպտեմբերի 28-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի` Նար-Դոս փող. 73, 73/1, 75, 77, Քաջազնունի փող. 14, Զավարյան փող. 64 համարների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

4189 | 0
Facebook