Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Արցախյան հակամարտությունն այն փուլում չէ, որ որևէ լուրջ շարժ ակնկալենք». Ալ. Իսկանդարյան

17:20, երկուշաբթի, 25 սեպտեմբերի, 2017 թ.
«Արցախյան հակամարտությունն այն փուլում չէ, որ որևէ լուրջ շարժ ակնկալենք». Ալ. Իսկանդարյան

«Սպասել, որ Հայաստան-Սփյուռք համաժողովը կարող էր միավորել աշխարհի հայերին մի հարցի շուրջ, լուրջ չէ: Մարդիկ, որոնք գտնվում էին համաժողովի դահլիճում, Սփյուռքի չնչին մասն էին կազմում: Այդքան տարբեր մարդկանց հավաքել մեկ վայրում և միասնական աշխատանք իրականացնել, իսկապես շատ դժվար է: Ես չեմ կարող ասել, որ հանդիպման նպատակն իրականացավ, քանի որ ոչ մի լուրջ նպատակ դրված չէր»,- այսօր լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին, ասել է «Կովկասի» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Արցախյան խնդրի հետ կապված Ա. Իսկանդարյանը նշել է, որ հակամարտությունն այն փուլում չէ, որից կարելի է ակնկալել որևէ լուրջ շարժ: «ԵԱՀԿ Մինսկի խումբը հակամարտության կարգավորմամբ վաղուց չի զբաղվում, այլ զբաղվում է սահմանին լարվածության նվազեցմամբ: Եվ այդ հետաքննական, խախտումն իրականացնողին բացահայտելուն միտված մեխանիզմները պարզապես գործիքներ են, որոնք աշխատում են լարվածությունը զսպելու, ոչ թե հակամարտությունը լուծելու համար»,- ասել է Իսկանդարյանը:

3250 | 0
Facebook