Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 13 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Հայկական ավանդական հարսանիք» ներկայացում-միջոցառում Զվարթնոցում

17:30, երկուշաբթի, 25 սեպտեմբերի, 2017 թ.
«Հայկական ավանդական հարսանիք» ներկայացում-միջոցառում Զվարթնոցում

Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում սեպտեմբերի 30-ին, ժամը 17: 00-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում «Հայկական ավանդական հարսանիք» ներկայացում-միջոցառումն է: Հաջողված ու հետաքրքիր բեմականացումը հայկական հարսանիքի մոռացված ավանդույթների վերհանումն է:
     Հայկական տարազներով հարս ու փեսան, մյուս «հարսանքավորներն» ականատեսներին ակամայից մասնակից կդարձնեն տարիներ առաջ կազմակերպվող հայկական հարսանեկան ծեսերին:
     Արգելոց-թանգարանի տարածքը կզարդարվի ՊՈԱԿ-ի ֆոնդերի հավաքածուի որոշ առարկաներով, կհնչի զուռնա-դհոլը: Միջոցառմանը կմասնակցեն «Շողակն» համույթը (գեղ. ղեկավար` Հ. Հարությունյան), «Տերյան» մշակութային կենտրոնը (գործադիր տնօրեն` Լ. Մելիքյան), «Մասունք» (համաղեկավարներ` Լ. Մկրտչյան և Հ. Անանյան) և «Վարք Հայոց» ազգագրական երգի-պարի (հիմնադիր, ղեկավար` Ս. Փարամազյան) համույթները:
     Մուտքն ազատ է:

1906 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am