Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ջենիֆեր Լոպեսը Պուերտո Ռիկոյի փոթորկից հետո չի կարողանում կապ հաստատել իր հարազատների հետ (տեսանյութ)

22:05, երկուշաբթի, 25 սեպտեմբերի, 2017 թ.
Ջենիֆեր Լոպեսը Պուերտո Ռիկոյի փոթորկից հետո չի կարողանում կապ հաստատել իր հարազատների հետ (տեսանյութ)

Ամերիկացի հայտնի երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսն Instagram-ի իր էջում տեսաուղերձ է հրապարակել, որում պատմել է, որ ավերիչ փոթորկից հետո մինչ այժմ չի կարողանում կապ հաստատել Պուերտո Ռիկոյում գտնվող իր ընտանիքի հետ:
     «Ողջույն, ես Ջենիֆեր Լոպեսն եմ: Սա իմ ոչ այնքան գլամուրային տեսքն է, ներկա պահին ես աշխատում եմ Վեգասում, սակայն դա կարևոր չէ: Այժմ ես մտածում եմ, թե ինչ է կատարվում Պուերտո Ռիկոյում: Անհավանական ավերածություններ: Ես և իմ զարմիկները դեռևս որևէ տեղեկություն չունենք այնտեղ բնակվող մեր ընտանիքից: Ես մտածում եմ, թե ինչպես կարող եմ օգնել: Պուերտո Ռիկոն տուժել է 2 հզոր փոթորիկներից՝ «Իրմա»-ից և «Մարիա»-ից: Այսօր Պուերտո Ռիկոն մեր աջակցության կարիքն ունի: Սիրում եմ ձեզ, մեր սրտերը ձեզ հետ են»,- տեսաուղերձում ասել է Լոպեսը:
     48-ամյա երգչուհին իր հրապարակման մեջ օգտագործել է #UnitedForPuertoRico #UnidosPorPuertoRico հեշթեգները: Իր ուղերձի վերջում երգչուհին հավելել է. «Միասին մենք կարող ենք վերակառուցել կղզին»:

14490 | 0
Facebook