«Արհեստականորեն ստեղծում են պայմաններ, որ մենք դատարանի հետ չկարողանանք լուծել քաղաքացիների խնդիրները». նաիրիտցիների շահերի պաշտպան
Նաիրիտցիների շահերի պաշտպան Տիգրան Սարգսյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ներկայացրեց դատական այն քաշքշուկը, որի մեջ իրենք հայտնվել են: Նրա խոսքով` դա արվում է միայն մի նպատակով` դատական նիստերն արհեստականորեն ձգձգելու համար: 18 հոգու գործով դատավարության մասին էլ ասաց, որ գործը, երբ դեռ Նաիրա Հովսեփյանի վարույթում էր, դատավորն առանց նաիրիտցիներին տեղյակ պահելու, առանց որևէ ծանուցագիր ուղարկելու նիստ է գումարել և որոշում կայացրել: Փաստաբանը նշեց, որ դրա հետ կապված բողոքարկել են Վերաքննիչ դատարան, բայց դեռ նիստի օրը նշանակված չէ: Ինչպես արդեն տեղեկացրել էինք «Նաիրիտ»-ի աշխատակիցները երեք խմբով են դիմել դատարան. առաջին խմբի մեջ երեք, երկրորդում` 18, երրորդում` 132 հոգի հացվոր: Վերջինի` 132-ի դատական գործի հետ կապված, Վերաքննիչ դատարանը որոշում էր կայացրել, պարտավորեցնելով առաջին ատյանի դատարանին, գործն ընդունել վարույթ և համատեղ քննել: |