Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Կգա մեղքերը քավելու ժամանակը». «Պաղեստինցի Նոստրադամուսը կանխատեսել է ԱՄՆ-ի մոտակա կործանումը»

01:05, երեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2017 թ.
«Կգա մեղքերը քավելու ժամանակը». «Պաղեստինցի Նոստրադամուսը կանխատեսել է ԱՄՆ-ի մոտակա կործանումը»

«Պաղեստինցի Նոստրադամուս» հռչակված պրոֆեսոր Զիադ Սիլվադին կանխատեսել է ԱՄՆ-ի մոտալուտ վախճանը: Նրա խոսքերով՝ այդ գերտերությունը կդադարի գոյություն ունենալ հզորագույն ցունամիների հետևանքով, որոնք մայրցամաքը կպատուհասեն միաժամանակ 2 օվկիանոսներից:
     «Ջրային մահն Ամերիկայի վրա կգա Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսների կողմից»,- հայտարարել է նա՝ հիմնվելով Ղուրանի սուրահներից մեկի վկայության վրա:
     Նա նաև վստահ է, որ այդ նույն ժամանակ «ջրերը եփ են գալու», քանի որ ժայթքելու են հրաբուխներն, իսկ տարերային հարվածը հիմնահատալկ կքանդի ԱՄՆ-ի տնտեսական պոտենցիալը և ռազմական ենթակառուցվածքները:
     Նա պնդում է, որ ԱՄՆ-ի բնակիչներն ստիպված են լինելու քավել Հիրոսիմայի ու Նագասակիի ոչնչացման մեղքն, ինչպես նաև՝ աշխարհամասի բնիկների՝ հնդկացիների ցեղասպանությունը: Իսկ ԱՄՆ-ի կործանումը բարերար ազդեցություն կունենա Դոնբասի և Մերձացվոր Արևելքի իրադրությունների կարգավորման վրա, և խաղաղություն կբերի այդ տարածքներին:

10986 | 2
Facebook