Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ծանրամարտ. Բաբկեն Բագրատյանը՝ պատանիների Եվրոպայի փոխչեմպիոն

16:00, երկուշաբթի, 25 սեպտեմբերի, 2017 թ.
Ծանրամարտ. Բաբկեն Բագրատյանը՝ պատանիների Եվրոպայի փոխչեմպիոն

Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում մեկնարկած ծանրամարտի պատանիների Եվրոպայի առաջնության շրջանակներում այսօր մրցահարթակ դուրս եկան 62 կգ քաշային մինչև 17 տարեկան ծանրորդները։ Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Բաբկեն Բագրատյանը հռչակվեց Եվրոպայի փոխչեմպիոն: Բաբկենը, պոկելով 111 կգ և հրելով 140 կգ, երկամարտում գրանցեց 251 կգ արդյունք: Այս քաշային կարգում հաղթող դարձավ Ռուսաստանի ներկայացուցիչ Զուլֆաթ Գարաևը՝ երկամարտի 269 կգ արդյունքով։ Բացի այդ, պոկում վարժությունում նա մինչև 17 տարեկանների նոր ռեկորդ սահմանեց՝ 127 կգ։ Բրոնզե մեդալ նվաճեց Թուրքիան ներկայացնող Յուսուֆ Գոչմենօղլուն՝ երկամարտի 237 կգ արդյունքով։

3244 | 0
Facebook