Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 23 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կստորագրվի, Հայաստանը հանձնվելու տեղ չունի». Ստեփան Գրիգորյան

15:15, երկուշաբթի, 25 սեպտեմբերի, 2017 թ.
«ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կստորագրվի, Հայաստանը հանձնվելու տեղ չունի». Ստեփան Գրիգորյան

«Իհարկե Ռուսաստանը կփորձի խոչնդոտել, բայց Հայաստանը նահանջելու տեղ չունի, քանի որ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի գագաթնաժողովում հայտարարեց, որ այն ստորագրվելու է»,- «Արևելյան գործընկերության ապագան. մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով քննարկման ժամանակ կարծիք է հայտնել Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:

Հարցին, թե արդյոք այս անգամ Ռուսաստանի պահանջով Հայաստանը ստիպված չի լինի դարձյալ հրաժարվել ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի ստորագրումից, Ստեփան Գրիգորյանն ասել է, որ պարզապես չի հավատում, որ չենք ստորագրի քանի որ ՀՀ իշխանությունները բոլոր հնարավոր ու անհնար հարթակներից հայտարարում են, որ ստորագրելու են: «ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կստորագրվի, իսկ Հայաստանը հանձնվելու տեղ չունի... Մենք նաև պետք է հասկանանք, որ սա ասոցացման պայմանագիր չէ, բայց կարևոր է ունենալ ԵՄ-ի հետ համագործակցելու իրավական հիմքեր, քանի որ ԵՄ-ն և ԱՄՆ-ը միակն են, որ ուղղակիորեն աջակցում են Հայաստանին՝ ի տարբերություն մեր մյուս գործընկերների»։

1634 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am