Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ներքին պարտքն այս պահին կազմում է 523 մլրդ». Վարդան Արամյան

14:15, երկուշաբթի, 25 սեպտեմբերի, 2017 թ.
«Ներքին պարտքն այս պահին կազմում է 523 մլրդ». Վարդան Արամյան
     Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այսօր ամփոփիչ ասուլիսի ընթացքում տեղեկացրել է, որ մենք 2 տարի անընդմեջ գտնվել ենք ճգնաժամային իրավիճակներում, սակայն կայուն հեռանկարով միջազգային ռեյտինգ ունենք. «Եթե միջազգային ներդրողները տեսնեին մեր հարկաբյուջետային քաղաքականության մեջ ռիսկեր, ապա չէին շարունակի աշխատել»: Ըստ նրա, ներքին պարտքն այս պահին կազմում է 523 մլրդ դրամ։
     Ինչ վերաբերում է մինչև տարվա վերջ եղած սպասումներին, ապա Ֆինանսների նախարարն ընդգծել է, որ բյուջեի հիմքում դրված 3.2 % տնտեսական աճից բարձր ցուցանիշ է լինելու, հավանաբար 4.3 %-ի այն կհասնի: «Մեր բոլոր մոդելները և առկա գործիքակազմը թույլ են տալիս ասել, որ մինչև տարեվերջ նախատեսված 3,2 %-ի փոխարեն կունենանք 4,3 % տնտեսական իրական աճ»,-տեղեկացրել է նա՝ հավելելով, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-օգոստոսին եղել է 6,2 %:
3259 | 0
Facebook