Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մենք ո՛չ անցյալում, ո՛չ հիմա, և ո՛չ էլ ապագայում սպառնալիք չենք լինի Թուրքիայի համար». Քուրդիստանի վարչպետ

14:00, երկուշաբթի, 25 սեպտեմբերի, 2017 թ.
«Մենք ո՛չ անցյալում, ո՛չ հիմա, և ո՛չ էլ ապագայում սպառնալիք չենք լինի Թուրքիայի համար». Քուրդիստանի վարչպետ

Քուրդիստանի անկախության հանրաքվեին մասնակցելուց հետո Քուրդիստանի վարչապետ Նեչիրվան Բարզանին հանդես է եկել մամուլի ասուլիսով և կատարել մի շարք ուշագրավ հայատրարություններ:
     «Մենք սպառնալիք չէինք Թուրքիայի համար, երբ ինքներս, Իրաքի կենտրոնական իշխանությունից անկախ, որոշում էինք Թուրքիայի հետ մեր տնտեսական կապերի խորությունը, սակայան երբ հարցը հասավ ինքնավարության կարգավիճակին, հանակարծ դարձանք սպառնալիք Թուրքիայի համար: Մենք ոչ անցյալում, ոչ հիմա, և ոչ էլ ապագայում սպառնալիք չենք լինի Թուրքիայի համար: Կարծում եմ, որ Թուրքիան և օտարերկյա մնացած պետությունները պետք է ոչ թե հարցը մեզ ուղղեն, թե ինչո՞ւ եք ուզում անկախանալ, այլ հենց Բաղդադին պետք է ուղղվի այդ հարցը: Սահմանադրությամբ կա հատուկ հոդված Քրդստանի համար, սակայն այն երբեք չի օգտագործվել Բաղդադի կողմից: Արտարժույթի միջազգային հիմնադրամը Բաղդադին տրամադրում էր օգնություն, սակայն Բաղդադը այդպես էլ երբեք քրդական ինքնավարությանը և Փեշմերգային չհատկացրեց հասանելիքը, որը նույնպես սահմանադրությամբ ամրագրված էր: Մենք ունեինք 80 մլրդ դոլարի պարտք աշխատավարձի գծով, որը վճարեցինք մեր ուժերով: Մեզ ոչ մի տեսակի միջազգային կառույց, ֆինանսական կազմակերպություն չի աջակցել այս հարցում: Հիմա մեզ սպառնում են թե կկտրեն ֆինանսական աջակցությունից, կփակեն սահմանները, կսպանենք, կկոտորենք... Նախ դուք հարցերք Բաղդադից ՝ ԻՆՉՈ՞Ւ» ,- ասել է Քրդստանի վարչապետը:

4895 | 3
Facebook