Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Իրաքյան Քուրդիստանի հանրաքվեն Հայաստանի համար ինչպես հեռանկարներ, այնպես էլ ռիսկեր է պարունակում». Վարդան Ոսկանյան

12:20, երկուշաբթի, 25 սեպտեմբերի, 2017 թ.
«Իրաքյան Քուրդիստանի հանրաքվեն Հայաստանի համար ինչպես հեռանկարներ, այնպես էլ ռիսկեր է պարունակում». Վարդան Ոսկանյան

Իրաքյան Քուրդիստանում այսօր անցկացվող անկախության հանրաքվեն աշխարհաքաղաքական հետևանքների տեսանկյունից Հայաստանի համար ինչպես հեռանկարներ, այնպես էլ ռիսկեր է պարունակում: Այս մասին EADaily-ի հետ զրույցում ասել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:
     «Հաշվի առնելով այն, որ հանրաքվեի անցկացման ամենաակտիվ հակառակորդներից մեկը Թուրքիան է, քրդերի անկախացումը լուրջ հարված է հասցնում տարածաշրջնում Թուրքիայի դիրքերին: Իսկ թուրքական ազդեցության թուլացումն անկասկած դրական հետևանք է Երևանի համար»,- ասել է Ոսկանյանը:
     Սակայն ըստ նրա, եթե հրաժարվենք հարցին էմոցիոնալ մոտեցումից, ապա այս հանրաքվեն պոտենցիալ սպառնալիք է մեզ բարեկամ Իրանի հետ հարաբերություններում: «Իրաքի Քուրդիստանի անկախության հռչակումը դոմինոյի էֆեկտ կարող է ունենալ. Իրանում կակտիվանա քրդական գործոնն ու կտարածվի Հայաստանին սահմանակից Իրանական Ադրբեջանում»,- նշել է Վարդան Ոսկանյանը՝ չբացառելով նաև թյուրքական գործոնի ակտիվացումը:
     Իրանը Վրաստանի հետ միասին Հայաստանի դարպասն է դեպի արտաքին աշխարհ, հետևաբար, Իրանում հնարավոր անկայությունը դեպի Պարսից ծոց մուտքի հարցում լուրջ խնդիրներ կստեղծի Հայաստանի համար:
     Ուստի, ըստ փորձագետի, Հայաստանը պետք է ծանրութեթև անի բոլոր ռիսկերն ու սպառնալիքներն և պատրաստ լինի իրադարձությունների ցանկացած զարգացման:

5858 | 0
Facebook