Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սամվել Բաբայանի գործով դատարան է բերվել «Իգլա» տեսակի զենքը

11:55, երկուշաբթի, 25 սեպտեմբերի, 2017 թ.
Սամվել Բաբայանի գործով դատարան է բերվել «Իգլա» տեսակի զենքը

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստը: Նշենք, որ այս դատական նիստի ընթացքում զննվում են գործով իրեղեն ապացույց ճանաչված իրերը, այնտեղ է բերվել նաև «Իգլա» տեսակի զենքը: Սամվել Բաբայանը դատարանում հայտարարեց, որ այն զենք չի կարելի անվանել, քանի որ այն մարտկոց չունի և միայն զինամթերքի մաս կարելի է անվանել:
     Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև՝ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:
     Գործով որպես ամբաստանյալ անցնում են նաև Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը, Կարեն և Անդրանիկ Քոչարյանները, Ժորա Զաքարյանն ու Դավիթ Հարությունյանը:
     Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը կալանավորված են, իսկ մնացածն ստորագրությամբ ազատ են արձակվել:

3035 | 0
Facebook