Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բաղդադը մի շարք երկրների կոչ է արել դադարեցնել նավթային ոլորտում Իրաքյան Քուրդիստանի հետ համագործակցությունը

12:05, երկուշաբթի, 25 սեպտեմբերի, 2017 թ.
Բաղդադը մի շարք երկրների կոչ է արել դադարեցնել նավթային ոլորտում Իրաքյան Քուրդիստանի հետ համագործակցությունը

Իրաքի կառավարությունը քրդական իշխանություններից պահանջել է վերադարձնել տարածաշրջանի բոլոր սահմանային կետերի վերահսկողությունը, ինչպես նաև մյուս երկրներին կոչ արել դադարեցնել Իրաքյան Քուրդսիտանի հետ նավթային ոլորտում համագործակցությունը:
     «Իրաքի կառավարությունը Քուրդիստանի տարածաշրջանից պահանջում է դաշնային կառավարությանը հանձնել բոլոր սահմանային կետերը, այդ թվում օդանավակայանների վերահսկողությունը, ինչպես նաև մյուս երկրներին կոչ անում դադարեցնել նավթային ոլորտում Քուրդիստանի հետ համագործակցությունը»,- ասվում է Իրաքի կառավարության հայտարարության մեջ:
     Ավելի վաղ հաղորդվել է, որ Իրանը անկախության հանրաքվեից առաջ փակել է Իրաքյան Քուրդսիտանի հետ ավիահաղորդակցությունը:

4789 | 0
Facebook