Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիան իր քաղաքացիներին կոչ է արել լքել Իրաքի քրդական ինքնավարությունը

11:35, երկուշաբթի, 25 սեպտեմբերի, 2017 թ.
Թուրքիան իր քաղաքացիներին կոչ է արել լքել Իրաքի քրդական ինքնավարությունը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը երկրի քաղաքացիներին խստորեն կոչ է արել լքել Իրաքի քրդական ինքնավարությունը՝ կապված անցկացվող անկախության հանրաքվեի հետ:
     «Սեպտեմբերի 25-ին անցկացող հանրաքվեն կարող է անվտանգության նոր խնդիրներ և սպառնալիքներ առաջացնել Իրաքում»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
     Բացի այդ, հաղորդվում է, որ Թուրքիայի կառավարությունը երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի ղեկավարությամբ անցկացված նիստի ժամանակ հանրաքվեի անցկացման դեմ մի շարք միջոցներ է ընդունել: Թուրքական խորհրդարանը ևս մեկ տարով երկարաձգել է Իրաքում և Սիրիայում թուրքական զինված ուժերի կիրառման թույլտվությունը:
     Ավելի վաղ Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանին հայտարարել էր, որ չնայած ճնշումներին՝ անկախության հանրաքվեի անցկացման օրը չի փոփոխվի: Բաղդադում այն անօրինական են համարում, հանրաքվեի անցկացմանը դեմ է քվեարկել խորհրդարանը:

4506 | 0
Facebook