Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության համար մեղադրվող կնոջը հոգեաբուժարանից տեղափոխել են ՔԿՀ

11:00, երկուշաբթի, 25 սեպտեմբերի, 2017 թ.
Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության համար մեղադրվող կնոջը հոգեաբուժարանից տեղափոխել են ՔԿՀ

Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության գործով մեղադրյալ կնոջը՝ Ռուզաննա Մկրտչյանին, «Նուբարաշեն» հոգեբուժարանից տեղափոխել են «Աբովյան» ՔԿՀ,
     այս մասին MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուզաննա Մկրտչյանի պաշտպան Նաիրա Պետրոսյանը:

Պաշտպանի խոսքով՝ դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննության պատասխանները դեռ չեն ստացել:
     «Դեռ առողջական խնդիրներ ունի, այժմ սպասում ենք պատասխաններին, որից հետո քայլեր կձեռնարկենք»,- ասաց պաշտպանը:
     Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության համար մեղադրվող կնոջ նկատմամբ նշանակվել է դատահոգեբուժական և դատահոգեբանական ստացիոնար համալիր փորձաքննություն:
     Հիշեցնենք, որ նա մեղադրվում է ամուսնուն սպանելու համար: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը:

4268 | 1
Facebook