Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սպիտակ տան մոտ մեքենայի մեջ զինանոց պահող տղամարդու են ձերբակալել

11:15, երկուշաբթի, 25 սեպտեմբերի, 2017 թ.
Սպիտակ տան մոտ մեքենայի մեջ զինանոց պահող տղամարդու են ձերբակալել

Վաշինգթոնի ոստիկանությունն Սպիտակ տան մոտ տղամարդու է ձերբակալել, ում մեքենայի մեջ մի ամբողջ զինանոց է հայտնաբերվել՝ 9 հրազեն, 3 դանակ, ինչպես նաև տարբեր զինամթերքներ: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը:
     Տղամարդն իր վրա ուշադրություն է գրավել, քանի որ որոշել է կարիքները հոգալ հենց փողոցում: Նա ոստիկանությանը հայտնել է, որ ցանկանում է հանդիպել ազգային անվտանգության գործակալության տնօրեն Մայքլ Ռոջերսի և պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսի հետ և նրանցից ճշտել, թե ինչպես կարող է գլխից հանել չիպը:
     Տղամարդը խոստովանել է, որ մեքենայում զենք է պահում: Իրավապահները նրան հիվանդանոց են տեղափոխել, որտեղ ստուգել են նրա հոգեկան առողջությունը, ապա տեղափոխել են ոստիկանական բաժանմունք՝ նրա նկատմամբ անօրինական զենք պահելու մեղադրանք առաջադրելով:

8026 | 0
Facebook