Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրաքյան Քուրդիստանում մեկնարկել է անկախության հանրաքվեն

10:15, երկուշաբթի, 25 սեպտեմբերի, 2017 թ.
Իրաքյան Քուրդիստանում մեկնարկել է անկախության հանրաքվեն

Իրաքյան Քուրդիստանում մեկնարկել է անկախության հանրաքվեն: Ընտրողներն ընտրատեղամասեր են գնում՝ իրենց շրջանի անկախության հարցով քվեարկությանը մասնակցելու, մարդիկ շնորհավորում են միմյանց, ինքնավարության մայրաքաղաք Էրբիլի փողցոներոմ տոնական մթնոլորտ է: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Հանրաքվեն պաշտոնապես պետք է սկսվի տեղի ժամանակով առավոտյան ժամը 8-ին, սակայն ըստ Kurdistan24 հեռուստաալիքի, որոշ ընտրատեղամասեր, մասնավորապես Սուլեյմանիա քաղաքում, արդեն բաց են:

Քվեարկությունն անց է կացվում դպրոցներում, հիվանդանոցներում, վարչական և հասարակական հաստատություններում: Քրդական աշխարհազորայինների մարտիկները կարող են քվեարկել իրենց զորամասերում:

Հանրաքվեին կարող են մասնակցել բոլորը, ովքեր իրաքյան քաղաքացիություն ունեն և հաշվառված են Իրաքյան Քուրդիստանի և նրա սահմաններից դուրս (Բաղդադի հետ վիճելի շրջանները, որոնք քրդերով են բնակեցված, սակայն ինքնավարության պաշտոնական կազմի մեջ չեն մտնում) քրդական տարածքներում: Իրաքի սահմաններից դուրս բնակվող իրաքցիների համար հատուկ կայքում առցանց քվեարկություն է կազմակերպվել: Այն արդեն ընթանում է, առաջինը քվեարկել է Չինաստանում բնակվող քուրդ գործարարը:

Ձայնի իրավունք ունի 3 միլիոնից ավելի մարդ: Կգործի 6 հազար 846 ընտրատեղամաս և 1737 հանձնաժողով:

Իրաքյան Քուրդիստանը Քրդական ինքնավար շրջանի ոչ պաշտոնական անվանումն է, որն Իրաքի կազմում լայն ինքնավարության կարգավիճակ ունի՝ երկրի Սահմանադրության մեջ իրավաբանորեն ամրագրված: Շրջանը քրդերի էթնիկ բնակչությամբ մարզ է:
     Հիշեցնենք, որ Իրաքյան Քուրդիստանում անկախության հանրաքվեի անցկացմանը դեմ են Բաղդադն ու մի շարք պետություններ:

8750 | 0
Facebook