Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հզոր ստրատոհրաբխի ժայթքման վտանգն ստիպել է տարհանվել հազարավոր բնակիչների

15:25, կիրակի, 24 սեպտեմբերի, 2017 թ.
Հզոր ստրատոհրաբխի ժայթքման վտանգն ստիպել է տարհանվել հազարավոր բնակիչների

Ուրբաթ օրը հրաբխագետները Բալի կղզում հայտարարել էին վտանգի առավելագույն աստիճան ստրատոհրաբխի հնարավոր ժայթքման պատճառով: Ըստ հրաբխային ժայթքման ցուցանիշների՝ կղզու տարածքում աճում է սեյսմիկ ակտիվությունը:

Իշխանություններն այսօր որոշում են կայացրել տարհանել հրաբխի հարևանությամբ գտնվող գյուղերի հազարավոր բնակիչների և տրամադրել ժամանակավոր կացարաններ, որոնք տեղակայված են սպորտային կենտրոններում:

Վերջին հրաբխային ժայթքումը դիտվել է 1963-1964թթ.: Այդ ժամանակ մոխրի, ցեխալավայի և հրաբխային գազերի պատճառով մահացել է շուրջ 1500 մարդ:

7357 | 0
Facebook