Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արագածոտնի մարզում 28–ամյա վարորդը Volkswagen-ով մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է դաշտում. կա 1 զոհ, 1 վիրավոր

12:55, կիրակի, 24 սեպտեմբերի, 2017 թ.
Արագածոտնի մարզում 28–ամյա վարորդը Volkswagen-ով մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է դաշտում. կա 1 զոհ, 1 վիրավոր
     Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտի մարզում: Ժամը 00:40-ի սահմաններում Արագածավան գյուղի բնակիչ, 28-ամյա Կառլեն Ավետիսյանը Արագածավան-Արտենի ավտոճանապարհին իր վարած Volkswagen Golf մակնիշի 34 ՍZ 878 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին ու կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:
     Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Կ. Ավետիսյանը տեղում մահացել է, իսկ նրա հասակակից, համագյուղացի Դավիթ Դավթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն:
4829 | 0
Facebook