Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրաքյան Քուրդիստանը հերքել է անկախության հանրաքվեի հետաձգման վերաբերյալ լուրերը

12:45, կիրակի, 24 սեպտեմբերի, 2017 թ.
Իրաքյան Քուրդիստանը հերքել է անկախության հանրաքվեի հետաձգման վերաբերյալ լուրերը

Իրաքյան Քուրդիստանի իշխանությունները հերքել են սեպտեմբերի 25-ին նշանակված անկախության հանրաքվեի հետաձգման մասին տեղեկությունները։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։

«Հաղորդագրություններն այն մասին, որ քրդական կուսակցություններն ընդունել են ԱՄՆ-ի ու ՄԱԿ-ի նախաձեռնությունն ու հետաձգել հանրաքվեն, չի համապատասխանում իրականությանը»,-հայտարարել են տարածաշրջանի կառավարությունում։
     Հիշեցնենք, որ Իրաքյան Քուրդիստանում անկախության հանրաքվեին դեմ են Եվրոմիությունը, Ռուսաստանը, Թուրքիան, իսկ Միացյալ Նահանգներն առաջարկել էր հետաձգել այն:

2668 | 0
Facebook