Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը մեղադրել է Իրանին Հյուսիսային Կորեայի հետ համագործակցության համար

11:40, կիրակի, 24 սեպտեմբերի, 2017 թ.
Թրամփը մեղադրել է Իրանին Հյուսիսային Կորեայի հետ համագործակցության համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի կողմից նոր բալիստիկ հրթիռի փորձարկումից հետո հարցականի տակ է դրել այդ երկրի հետ միջուկային գործարքի արդյունավետությունը:
     «Իրանը բալիստիկ հրթիռ է փորձարկել, որ կարող է հասնել մինչև Իսրայել: Նրանք նաև աշխատում են Հյուսիսային Կորեայի հետ: Մեր համաձայնագիրն այդքան էլ ադյունավետ չէ»,- թվիթերյան իր էջում գրել է Թրամփը:

2015-ի հուլիսին միջազգային վեցնյակը Թեհրանի հետ միջուկային գործարք էր կնքել: Ըստ գործարքի՝ Իրանը որոշակի ժամանակահատված էականորեն սահմանափակում էր իր միջուկային ծրագիրը, փոխարենը հանվում էին Իրանի հանդեպ արևմտյան պատժամիջոցները: Համաձայանգրով Իրանում գործող ուրանի հարստացման ցենտրիֆուգները 19 հազարից դառնում էին 6 հազար: Բացի այդ, հաջորդող 15 տարվա ընթացքում Իրանը պարտավորվում էր կիճատել ուրանի հարստացումը՝ հասցնելով անվտանգ մակարդակի՝ 3.67%-ի:
     Հիշեցնենք, որ Իրանի իշխանությունները սեպտեմբերի 22-ին նոր բալիստիկ հրթիռ էին ներկայացրել, իսկ երեկ կատարվել է դրա փորձարկումը: «Հորամիշահր» անվամբ բալիստիկ հրթիռի թռիչքի հեռավորությունը 2 հազար կիլոմետր է:
     Իրանը հայտարարել է, սակայն, որ իր ռազմական ներուժը սոսկ պաշտպանողական նշանակություն ունի և այլ պետությունների համար սպառնալիք չի ներկայացնում: ԱՄՆ-ը, սակայն, հակադարձել է, որ Իրանի հրթիռային ծրագիրը խախտում է ՄԱԿ-ի հռչակագիրը, այդ իսկ պատճառով Վաշինգթոնն արդեն մի քանի անգամ պատժամիջոցներ է սահմանել ընդդեմ Իրանի:

7743 | 0
Facebook