Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չինաստանը կտրուկ կրճատել է Հյուսիսային Կորեայի հետ առևտրի ծավալները

11:25, կիրակի, 24 սեպտեմբերի, 2017 թ.
Չինաստանը կտրուկ կրճատել է Հյուսիսային Կորեայի հետ առևտրի ծավալները

Չինաստանը կտրուկ կրճատում է Հյուսիսային Կորեայի հետ առևտրի ծավալները: Դա կատարվում է ՄԱԿ-ի ԱԽ վերջին հռչակագրի համաձայն, որով դադարեցվում է Հյուսիսային Կորեային վառելիքի տրամադրումն ու այդ երկրից գործվածքների ձեռքբերումը: Մինչ այժմ Չինաստանը Հյուսիսային Կորեայի խոշորագուն մատակարարն է եղել:
     Չինաստանի Առևտրի նախարարության տվյալներով՝ այսուհետ Հյուսիսային Կորեային սահմանափակ քանակության նավթամթերք է տրամադրվելու: Դադարեցվելու է Փհենյանին գազային կոնդենսատի և հեղուկ գազի մատակարարումը: Արգելքը վերաբերում է նաև այն ապրանքներին, որ ադրեն իսկ գտնվում են սահմանին, բայց դեռևս չեն անցել մաքսային գործընթացը:
     Հաղորդվում է, որ բացի Չինաստանի սահմանափակումներից, Հյուսիսային Կորեան ՄԱԿ-ի անդամ պետություններից 500 հազար բարելից ավելի նավթամթերք ստանալ չի կարող:

9931 | 1
Facebook