Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վրաերթ Շիրակի փողոցում

10:45, կիրակի, 24 սեպտեմբերի, 2017 թ.
Վրաերթ Շիրակի փողոցում
     Սեպտեմբերի 24-ին, ժամը 00:18-ին ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցի թիվ 39 հասցեում գտնվող Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կետրոնի մոտակայքում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երեխայի (մոտ 15 տարեկան), ով գտնվում է ճանապարհի երթևեկելի հատվածում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
    
     Պարզվել է, որ Ա. Գ.-ն իր վարած «Opel Astra» մակնիշի 73 AV 075 պետհամարանիշով ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 2000 թ. ծնված Ա. Բ.-ին, ով հոսպիտալացվել է «Սրբ. Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:
4067 | 0
Facebook